Այս թեստը հիմնված է հին չինական մեթոդի վրա, որը թույլ է տալիս գտնել այսպես կոչված ճակատագրի թիվը: Դեռ հին ժամանակներից համարվում էր, որ թվերն օժտված են կախարդական հատկություններով, որոնք այսպես թե այնպես իրենց դերն ունեն մարդու կյանքում: Հավանաբար մեզանից յուրաքանչյուրն ունի իր երջանիկ թիվը, որի վրա երբեմն մենք հույս ենք դնում, ինչպես պատահականության վրա:

Այս թեստը թույլ կտա գտնել սեփական ճակատագրի թիվը: Դրանք ընդամենը 9-նն են, և նրանք կպատմեն, թե ով եք դուք, ինչ սպասել կյանքից և ուր ուղղել ձգտումները:

Աղյուսակում գտնելով սեփական ծննդյան տարին, գտեք այն թիվը, որը համապատասխանում է նրան և դուք կզարմանաք՝ տեսնելով թե ինչ ճշգրիտ է համընկնում նկարագրությունը ձեր ներքին աշխարհի հետ:

Աստղ 1

Մարդիկ, ում ճակատագիրը կապված է այս թվի հետ՝ շատ էմոցիոնալ են և զգայուն, բացի դրանից, նրանց շատ հաճախ անհանգստացնում են վատ մտքերը: Հենց այդ պատճառով են նրանք հեշտությամբ ընկնում մելանխոլիկ տրամադրության մեջ և դառնում ինքնամփոփ: Բայց այնուամենայնիվ, ի շնորհիվ էմոցիոնալության և բոլորին կարեկցելու ունակության, նրանք շատ շփվող են և հեշտ են ընկերներ ձեռք բերում: Ինչ վերաբերում է առողջությանը՝ ապա պետք չէ տրվել վատ սովորություններին, քանի որ դրանք կարող են դառնալ ձեր հիվանդությունների պատճառը:

Աստղ 2

Այս թվի հովանավորության տակ գտնվող մարդիկ սովորաբար դառնում են շատ լավ և հոգատար ծնողներ, հրաշալի տնային տնտեսուհիներ և հրաշալի ընտանիքին նվիրված մարդ: Նրանք շատ աշխատասեր են և անձնուրաց, օժտված են նախանձելի համբերությամբ: Սակայն հակված են ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմների: Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը:

Աստղ 3

Այս թվի հովանավորության տակ ծնված մարդիկ չափազանց ակտիվ են, լավատես և նպատակասլաց: Նրանք չեն նստի իրենց տեղում՝ սպասելով, թե երբ ամեն ինչ ինքն իրեն կլուծվի: Նրանք վճռականորեն կգնան դեպի դրված նպատակը և կքանդեն իրենց ճանապարհին հայտնված յուրաքանչյուր խոչընդոտ: Այսպիսի մարդկանց հակառակ կողմը սովորաբար՝ անզսպությունն է և չափազանց իմպուլսիվությունը այլ մարդկանց հետ շփումներում, որը ստիպում է նրանց երբեմն ափսոսալ սեփական արարքների համար:

Աստղ 4

Սա ստեղծագործ մարդիկ են, որոնք բացի դրանից օժտված են մեծ ինտելեկտով: Նրանք նույնպես գնում են դեպի նպատակը ամեն գնով և ունակ են շատ բաների հասնել: Բայց պետք է զգույշ լինել և չափը չանցնել: Իրենց վրա վերցնելով չափից շատ գործ և պատասխանատվություն, նրանք ռիսկի են գնում չհասցնել և տապալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել