Ներկայացնում ենք Կենդանակերպի նշանների վարկանշային ցանկ՝ ամենաազնիվներից մինչև ստոր խաբեբաները:

1. Աղեղնավոր

Աղեղնավորները չեն կարողանում համոզիչ ստել: Չափազանց ճշմարտախոս և ազնիվ են՝ ի վնաս իրենց, ինչ-որ մեկի զգացմունքները վիրավորելով: Անկախ հանգամանքներից՝ կարող եք վստահ լինել, որ նրանք ճիշտ են ասում:

2. Խոյ

Խոյն իմաստ չի տեսնում ակնհայտից խուսափելու կամ դառը ճշմարտությունը քաղցրացնելու մեջ: Եթե նրան ասեք, որ վիրավորել էր ձեր զգացմունքները, նա միայն ուսերը կշարժի:

3. Առյուծ

Առյուծները ոչնչից չեն վախենում, այդ թվում՝ ճշմարտությունից: Ստի մեջ արժեք չեն տեսնում, թեկուզ այն լինի հօգուտ ինչ-որ մեկի կամ ազատի տառապանքներից: Նա հպարտ է իր ազնվությամբ: Բայց երբեմն կարող է մի քիչ ստել՝ միայն իր եսը շոյելու համար:

4. Խեցգետին

Խեցգետինը ցավագին ազնիվ է ռոմանտիկ հարաբերություններում, քանի որ ուզում է հաստատ իմանալ՝ զուգընկերոջ հետ հարաբերություններն ինչ փուլում են: Նա հազվադեպ է ստում, երբ ուզում է ուրիշի զգացմունքները պաշտպանել:

5. Կույս

Կույսը վնասից պաշտպանող ստի մասնագետ է: Նա երբեք չի ասում այն, ինչը կարող է որևէ մեկին ցավ պատճառել: «Սպիտակ» սուտ ասելով՝ նա հարթում է հարաբերությունների սուր անկյունները:

6. Ցուլ

Այս նշանն ատում է դրաման և վեճերը, ուստի կստի խաղաղությունը պահպանելու համար:

7. Կարիճ

Դաժանորեն ազնիվ կլինի ձեզ հետ և սարսափելի անազնիվ իր հարցում: Կարող եք հավատալ ամենին, ինչ նա կասի ձեր մասին, բայց ոչ մի բանի, ինչ կասի իր մասին:

8. Այծեղջյուր

Որոշակիորեն ազնիվ կլինի իր զգացմունքներում, բայց սատանայի պես կստի, եթե դա նրան պահպանի տհաճություններից:

9. Ջրհոս

Կստի, երբ համարի, որ նպատակն արդարացնում է միջոցները: Եթե պետք է ստել ընկերոջն օգնելու համար, նա դա կանի:

10. Ձուկ

Շատ լավ են ստում: Նրանք իրենք իրենց էլ են ստում:

11. Կշեռք

Ազնիվ է իր հետ, բայց զզվելի ստախոս է մնացած բոլորի հանդեպ:

12. Երկվորյակ

Ոչ միայն շատ են ստում, այլև չեն կարողանում հետևել իրենց ստին, ուստի մի սուտը կավելացնեն մյուսի վրա, մինչև ամբողջ խաղաթղթե տնակը փլվի: Այդ ժամանակ նրանք կստեն, որ երբեք չեն ստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել