Եթե քո տարիքը 30-ն անց է, ապա խորհուրդ ենք տալիս անպայման տեղեկանալ կաթվածի նախանշանների մասին. այս գիտելիքը կարող է առնվազն մեկ մարդու կյանք փրկել:

Սկզբի համար պատկերացրեք այսպիսի իրավիճակ. դուք հանգստանում եք քաղաքային զբոսայգում և հանկարծ տեսնում եք, որ հանգիստ զբոսնող մի հասուն տղամարդ անսպասելիորեն ընկնում է գետնին: Դուք նետվում եք՝ նրան օգնելու, բայց տղամարդը ասում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է. ինքը պարզապես ինչ-որ բանի է բախվել:

Թեպետ տղամարդը գունատ տեսք ունի, բայց դուք հավատում եք նրան: Այդ օրվա շարունակությունը նա ապրում է սովորականի պես, բայց երեկոյան նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխում, և տղամարդը մահանում է կաթվածից:

Իսկ եթե դուք կարողանայիք նրան ցերեկով օգնել, ամենայն հավանականությամբ նա ողջ կլիներ: Բայց ինչպե՞ս:

Նյարդակենսաբանները ասում են, որ միայն թվում է, թե կաթվածը անսպասելի է լինում: Իրականում նրա նախանշանները ավելի շուտ են երևան գալիս: Կարևոր է նկատել դրանք և կանխել մահաբեր նոպան:

Նախակաթվածային 4 ակնհայտ նշաններ

1. Խնդրեք «կասկածյալին» լայն ժպտալ: Հիվանդը դա կամ չի կարող անել, կամ էլ շատ դժվարությամբ կանի:
2. Խնդրեք նրան երկուսից ավելի բառով ինչ-որ նախադասություն ասել:
3. Խնդրեք, որ ձեռքերը գլխից վեր բարձրացնի. նա կարող է դա մասամբ անել:
4. խնդրեք նրան հանել լեզուն, եթե նա լեզուն մի կողմ թեքի, անմիջապես հասցրեք նրան հիվանդանոց:

Եթե ձեր մտերիմները բողոքում են վերջույթների թմրածությունից, գլխացավերից, գլխապտույտներից և տեսողության կտրուկ անկումից, անմիջապես բժիշկ կանչեք, մի քանի ժամ հետո վիճակը նկատելիորեն կարող է վատանալ: Այլ նախանշաններ են նաև մեկ աչքի տեսողության կտրուկ անկումը, առանց պատճառի սրտխառնուքը, կողմնորոշման հետ կապված խնդիրը, գիտակցության անսպասելի կորուստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել