Ժամը 21.00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 1 ավտոսանդուղք և 13 մարտական հաշվարկ՝ 113 փրկարար ծառայողով:

Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման 1 և օպերատիվ 2 խումբ:

Հրդեհի վայր է մեկնել նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ՝ լուսավորություն ապահովող հատուկ սարքավորումներով:

Հրդեհի օջախն ամբողջությամբ հրշեջ-փրկարարների հսկողության տակ է: Տեղում իրականացվում է հերթապահություն:

Հիշեցնում ենք, որ այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել