Bravo.am-ը գրում է.
Գայանե Ավետիսյանը նշել է ծննդյան տարեդարձը: Հոբելյարին անակնկալ եմ մատուցել ընկերներն ու ընտանիքի անդամները: BRAVO.am-ի հետ զրույցում երգահան-դերասանուհին պատմել է տոնական օրվա եւ իր մասնակցությամբ նոր հեռուստանովելի մասին:
«Ծննդյանս օրը նաեւ ընկերուհուս տարեդարձն է: Մեր ընկերները մեզ համար հիանալի անակնկալ-տոն էին կազմակերպել կեսգիշերին: Հրավիրված էին երաժիշտներ, ովքեր սերենադ երգեցին մեզ համար, մի խոսքով՝ ծաղիկներ, փուչիկներ եւ նվերներ»,-պատմել է նա:

Գայանեն ծննդյան օրն անցկացրել է տանը՝ հարազատների հետ: Ասում է՝ փոքր-ինչ տխրել է, քանի որ քույրն արտերկրում գտնվելու պատճառով իր կողքին չի եղել.«Շատ լավ տարեդարձ էր: Բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ ստացա, նույնիսկ՝ անանուն ծաղիկներ, հավանաբար, երկրպագուներիս կողմից: Հետաքրքիր էր, որ այս տարին խորհելու, շտկելու, թողնելու եւ վերցնելու մտորումներով եմ անցկացրել: Այն, ինչ մարդիկ մշտապես անում են նոր տարուց առաջ, կարծում եմ՝ պետք է ծննդյան հաջորդ օրն անել ու վերանայել անցած տարին: Շատ ուրախ եմ, որ ընտանիքս, եղբայրս, ընկերներս ինձ սիրում են այնպիսին, ինչպիսին կամ, եւ միշտ փորձում են օրս դարձնել տոն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել