Առաջին տարբերակը անփույթությունն է, որի արդյունքում հրդեհ է բռնկվել ու պայթել են արկերը: Դեպքը տեղի է ունեցել ծառայություն իրականացնող զինծառայողների կամ էլեկտրականության պատճառով: Բայց մի պահ պատկերացրեք Ադրբեջանի ամենամեծ զենքի պահեստը ինչպիսի անվտանգության համակարգ կարող է ունենալ ու հաստատ մեկ ծխախոտից կամ կայծից օդ չէր բարձրանա:

Մյուս տարբերակը այն է, որ Ադրբեջանը ինքը բեմադրեց այդ պայթյունը, քանի որ որոշ ժամանակ առաջ բացահայտվեց , որ ահաբեկչական խմբավորումներին զենք է վաճառում: Պայթյունը կազմակերպվեց, որպեսզի հետքերը քողարկվի:

Մյուս տարբերակը մենք ենք «հորինել», որ իբր Ռուսաստանն է կազմակերպել պայթյունը, որ կրկին զենք վաճառի, բայց շատ լավ հասկանում ենք , որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելու ոչ մի խնդիր չունի ու պարտադիր չի պայթյուն իրականացնի:

Վերջին տարբերակն էլ իրենք են «հորինել» , որ այդ պայթյունը մեր դիվերսիայի արդյունքն է: Սա երևի մեկնաբանել պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել