Operativ.am-ը գրում է․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ վրացական իշխանություններն իր համար նոր մեղադրանք են պատրասում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

«Վրացական իշխանությունները, Ուկրաինայի «բառիգների» հետ լիովին համագործակցելով, ինձ համար նոր մեղադրանք են պատրաստում՝ Վրաստանում պետական հեղաշրջում պատրաստելը:

Նրանք Պորոշենկոյին խոստացել են, որ մեղադրանք կառաջադրեն մինչև սեպտեմբերի 10-ը: Բանն այն է, որ պետական միջոցները թաղումի ծաղկեպսակներ գնելու և արտասահմանյան պատվիրակություններին ընդունելու վրա ծախսելը «չեն ձգում» մինչև ձերբակալություն՝ արտահանձնման նպատակով, իսկ Պորոշենկոյին և Գլխավոր դատախազությանը պետք են իրավաբանական հիմքեր ինձ սահմանը հատելուց հետո ձերբակալելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել