«Կյանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ յոթ անգամ ընկնես և ոտքի կանգնես ութ անգամ»

«Ալքիմիկոսը»

Երբ մենք սիրում ենք, մենք միշտ ձգտում ենք դառնալ ավելի լավը, քան կանք: Երբ մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը, քան կանք՝ մեր շուրջբոլորը նույնպես դառնում է ավելի լավը:

«Ալքիմիկոսը»

Եթե պետք է լինի ցավ, թող նա շուտ գա: Որովհետև ես ունեմ մի ամբողջ կյանք և ես պետք է այն ապրեմ որքան հնարավոր է լավ:

«Ռիո Պրեդայի ափին ես նստեցի և լաց եղա»

Սպասելը ցավոտ է: Մոռանալը ցավոտ է: Բայց չիմանալ ինչ անել՝ տառապանքներից վատագույնն է:

«Ռիո Պրեդայի ափին ես նստեցի և լաց եղա»

Եթե դու քայլես միայն արևային օրերին, դու երբեք չես հասնի նպատակիդ:

«Անանուն»

Ամենապարզ բաները, ինչպես նաև ոչ սովորական բաները կարող է տեսնել միայն իմաստունը:

«Ալքիմիկոսը»

Երբ ինչ-որ մեկը հեռանում է՝ դա այն պատճառով է, որ ինչ-որ մեկը գալիս է:

«Զաիր»

Ինչ էլ որ նա անի, յուրաքանչյուր մարդ աշխարհում զբաղեցնում է գլխավոր դերն աշխարհի պատմության մեջ: Եվ սովորաբար նա այդ մասին չգիտի:

«Ալքիմիկոսը»

Միայնությունը սովորեցրել է մեզ, թե ինչպես ապրել այլ մարդկանց հետ: Բարկությունը ցույց է տվել աշխարհի հավերժական արժեքը: Տաղտկությունը ընդգծել է արկածների և ինքնաբուխության կարևորությունը: Լռելը սովորեցրել է մեզ պատասխանատու կերպով օգտագործել բառերը: Հոգնածությունը՝ որպեսզի մենք հասկանանք առույգության արժեքը: Հիվանդությունը՝ որպեսզի ընդգծի լավ առողջության օրհնությունը: Կրակը՝ որպեսզի հասկանանք ջրի արժեքը: Հողը՝ որպեսզի հասկանանք օդի արժեքը: Մահը՝ որպեսզի ցույց տա մեզ կյանքի կարևորությունը:

«Լույսի մարտիկի գիրքը»

Մի տրվիր վախերիդ: Այլապես չես կարողանա խոսել սրտիդ հետ:

«Ալքիմիկոսը»

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել