Հնարավո՞ր է արդյոք հղիանալ դաշտանի ընթացքում՝ կպատմենք ստորև:

Իդեալական տարբերակում ինչպես ամեն ինչ տեղի ունենում
Իդեալական դաշտանի ընթացքում ձվաբջիջը հասունանում և ձվարանից դուրս է գալիս ցիկլի կեսին: Եթե այդ ժամանակ այն սերմնահեղուկի է հանդիպում, հնարավոր է հղիություն: Ուստի դաշտանային ցիկլի առավել վտանգավոր հատվածը միջնամասն է համարվում, այդ ժամանակ պաշտպանվելը պարտադիր է

Առողջական որոշ խնդիրներ կարող են ազդել ձվաբջջի հասունացման և դրա դուրս գալու վրա, դա տանն առանց բժշկի զննության պարզել հնարավոր չէ: Ձվաբջիջը կարող է իրեն պահել ոչ ինչպես սովորաբար նույնիսկ պարբերական ցիկլի դեպքում, իսկ ինչ է լինում, եթե ցիկլը խախտված է, ավելի անհասկանալի է:

1. Ձվաբջիջն ավելի ուշ է հասնունանում և դուրս գալիս, երբ ամսեկանն արդեն սկսված է
Դուք համոզված եք, որ վտանգ չկա, և անարգել սեքս եք վայելում, բայց ձվաբջիջը միայն այդ ժամանակ է լքում ձվարանը: Եթե դա դաշտանի առաջին օրերին է լինում, հղինալու հավանականությունը մեծ չէ: Բեղմնավորված ձվաբջիջը, ըստ ամենայնի, արգանդից դուրս կգա արտազատուկների հետ: Սակայն բեղմնավորման հավանականություն կա:

2. Մի քանի ձվաբջիջ էր հասունացել
Այդպես էլ է լինում: Երկու ձվարանները սովորաբար բեղմնաբորման պատրաստ ձվաբջիջ հերթով են արտադրում: Բայց ցանկացած խախտում կարող է հանգեցնել նրան, որ գործընթացին միանա ձվարանը, որը պետք է հանգստանար: Հնարավոր է՝ դա տեղի ունենա, երբ առաջինի ձվաբջիջն արդեն գրեթե պատրաստ լինի դուրս գալու: Այդ ժամանակ երկուսը դուրս կգան, բայց տարբեր ժամանակ: Նշանակում է՝ բեղմնավորման հավանականություն ոչ միայն կլինի, այլև կաճի:

3. Սերմնահեղուկը կարողանում է սպասել
Եթե տղամարդու վերարտադրողական համակարգի հետ ամեն ինչ նորմալ է, այն մարտի է պատրաստում առողջ սերմնահեղուկ՝ պատրաստ փրկվելու կանացի օրգանիզմի բարդ պայմաններում: Սերմերը կենսունակությունը պահում են 3-6 օր: Այսինքն՝ եթե սեքսը դաշտանի ընացքում լինի, արգանդի խողովակներում կարող են որոշ քանակությամբ ողջ սերմեր մնալ: Եվ ձվաբջիջը, որն ավելի ուշ դուրս կգա ձվարանից, կարող է բեղմնավորվել:

Ուստի պատասխանը գլխավոր հարցին՝ հնարավո՞ր է ամսեկանի ընթացքում հղիանալ, դրական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել