Azatutyun.am-ը գրում է.

Բելառուսական ընդդիմության առաջնորդներից Նիկոլայ Ստատկևիչը 5 օրով կալանավորվել է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա կինը՝ Մարինա Ադամովիչը: Օգոստոսի սկզբին դատարանը Ստատկևիչին 15 օրով կալանավորելու «հեռակա որոշում» էր կայացրել: Այսպիսով՝ առայժմ հայտնի չէ, թե քանի օր է ընդդիմադիր գործիչն անցկացնելու ճաղերի ետևում:

Ստատկևիչը մեղադրվում է հունիսի 3-ին Մինսկի կենտրոնում չթույլատրված հավաքի մասնակցելու մեջ: Բելառուսի անկախության օրը շուրջ 200 մարդ բողոքի երթ էին կազմակերպել՝ ընդդեմ ռուսաստանյան զինուժի մասնակցությամբ անցկացվելիք «Զապադ-2017» զորավարժությունների

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել