Ուզում եմ երախտիքիս խոսքերն հայտնել բոլոր նրանց, ովքեր անարձագանք չթողեցին խնդրանքս: 
Երեկ երեկոյան անհրաժեշտ ամբողջ գումարը փոխանցվեց ինձ՝ անհայտ բարերարի կողմից: Բանկային հաշվեհամարները դեռ չեմ ստուգել ուղղակի կխնդրեի, որ այլևս գումարներ չփոխանցվեն: 
Շնորհակալական խոսքերս ուզում եմ հղել փաստաբան Էդգար Հակոբյանին, ով առաջինն արձագանքեց և առաջարկեց իր աջակցությունը՝ հարցի իրավաբանական կողմը քննարկելու համար: 

Կստուգեմ բանկային հաշվեհամարները և ստացված գումարը կփոխանցեմ որևէ բարեգործության: Անպայման կտեղեկացնեմ:

Կրկին անգամ շնորհակալական խոսքեր եմ ուզում հղել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չմնացին, Տա Աստված, որ երբեք չհայտնվենք նման իրավիճակում: Միևնույն է, որքան էլ հաշմանդամ ու սոցիալապես վատ վիճակում գտնվելուց լինենք, մեկ է պատրաստ ենք կրկին ոտքի կանգնելու հանուն Հայրենիքի:............Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:
Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:
Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:
Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:
Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:
Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:
Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:
Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից:
Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս։

ԱՄԵՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել