Ֆրանսիական Longchamp բրենդը թողարկել է աշուն-ձմեռ նոր հավաքածուն: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն: Շարքը ստացել է Art of being a woman (կին լինելու արվեստը) անվանումը:

Դիզայներներին ոգեշնչել է 1970-ական թվականների նորաձևությունը: Հավաքածուում հիմնական գույներն են՝ նարդոսագույնը, բաց մանուշակագույնը, վարդագույնը և մարջանագույնը: Հավաքածուի շարքում են՝ մետաղազօծ թևքերով և օպ-արտ ոճով շերտանախշ պրինտով կաշվե վերարկուն, «թրթռացող» նախշով մաքսի զգեստը, ինչպես նաև կարճ բաճկոնները:

Հավաքածուում գլխավոր նորույթներն են Pénélope Arty և Effrontée պայուսակները՝ մետաղազօծ և փայլուն կաշվից, և թավշակաշվից:

Longchamp ընկերությունը հիմնվել է Ժան Կասեգրենի կողմից 1948 թվականին՝ Փարիզում: Ներկայումս այս մակնիշի ներքո արտադրվում են տղամարդու և կանացի հագուստ, կոշիկ, ինչպես նաև աքսեսուարներ և կաշվե իրեր: Ֆիրմայի լոգոտիպը ժոկեյի պատկերն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել