Հարգելի Արա Պապյանը հարցնում է՝«... Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա հակամարտությունը լուծելու պարագային ի՞նչ իրավական սկզբունքով է լուծվելու ԼՂԻՄ-ի շրջակա, ներկայումս հայերի կողմից վերահսկվող, ազատագրված//ռազմակալված տարածքի հարցը...«: 
Ի պատասխան այս հարցադրման գրեցի.- «... Մյուսների մեկնաբանութիւնները չեմ կարդացել։ Ինքնորոշումը գերագույն սկզբունք է (եւ մարդու եւ ազգերի)։ Դրանից վեր ոչինչ չկա, որովհետեւ առանց ինքնորոշման սկզբունքի եւ իրավունքի մյուս բոլոր իրավունքներդ զրոյանում են։ Ինչու՞ եք Դուք այնպիսի հարցեր տալիս որոնց պատասխանը հստակ գիտեք։ Առանձին վերցրած ինքնորոշման իրավունքը սխալ արդյունքներ կարող է տալ։ Օրինակ 1918 թ.-ին Արեւմտյան Հայաստանում հանրաքվեի առաջարկը անհեթեթություն էր։ Այդ պատճառով միջազգային իրավունքը գիտություն գոյություն ունի (թեև ոչ մինչեւ վերջ սրբագրված)։ Հայաստանի սահմանների վերաբերեալ, երբ խոսք է գնում իրավական հանգուցալուծման մասին, պետք է հիշել Ազգերի Լիգայի դիրքորոշումը։ Դուք բազում անգամներ ասել եւ գրել եք դրա մասին։ Երբ մասնագետը իրեն հայտնի մասնագիտական գիտելիքներից բխող լուծումը «աշակերտներ»-ին մատուցելու փոխարեն նրանց վերացական հարց է տալիս, նա անիրազեկներին գայթակղում է...»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել