Life.tert.am-ը գրում է.
Հաղորդավար Ժակն այսօր բոլորում է 38 տարին։ Այս առիթով նրա շնորհավորանքների տարափը սկսվել է կեսգիշերից։ Ժակը ոգևորությամբ լսում է բոլոր բարեմաղթանքներն ու ուշադրությամբ առանձնացնում բնորոշիչները, որ տալիս են իրեն։ Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Ժակը համարում է հենց այդ բնորոշումները։ Հաղորդավարի խոսքով` իրեն հիմնականում բնորոշում են որպես դրական, բարի ու էներգետիկ մարդ։ Այս տարի նաև նոր բնորոշում է ստացել` ընթերցասեր։ Սա ոգևորիչ է Ժակի համար, նախ` նորություն է որպես բնորոշիչ, երկրորդ կյանքի հասուն փուլում, երբ փորձում է ժամանակը, հնարավորինս, օպտիմալ օգտագործել և լրացնել բացթողումները, հաճելի է ստանալ նման բնորոշիչ։

 Tert.am Lifeի հետ զրույցում հաղորդավարը պատմեց, որ առաջինն իրեն շնորհավորել են ընտանիքի անդամները։ Կեսգիշերին Ժակը նաև հյուր է ունեցել. «Իմ և կնոջս ընդհանուր ընկերը գիշերը տորթով եկավ մեր տուն` ինձ շնորհավորելու։ Մի փոքր դժվարությամբ էր հասել, տորթն ընկնելուց էր փրկվել. ճմլված, բայց շատ ջերմ տորթ էր։ Շատ հաճելի էր»։

 Կինն ու աղջիկներն իրենց տղամարդուն առանց անակնկալի չեն թողել։ Իր լուսանկարով մեծ պաստառ են պատվիրել, որի վրա գրված է` «Շնորհավոր, դու լավագույնն ես»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել