Օգոստոսի 26-ին՝ 08:03-ին, ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում վերսկսվել են հետհանգեցման աշխատանքները: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 77 փրկարար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արատակարգ իրավիճակների նախարարությունը: Օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: Տեղում հերթապահություն է իրականացրել 49 փրկարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել