Life.tert.am-ը գրում է.

Վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ են դարձել երգչուհի Սիլվա Հակոբյանի հղիության մասին լուրերը։ Երկրպագուները քննարկում են, որ Սիլվան բալիկի է սպասում, պարզապես, չի խոսում այդ մասին։ Քննարկումների նոր ալիք բարձրացավ, երբ Արամեն Ինստագրամի «սթորի» հատվածում տեսանյութ հրապարակեց միջոցառումներից մեկի ժամանակ իր և Սիլվա Հակոբյանի ելույթից։

Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life–ը կապ հաստատեց Սիլվայի հետ։ Վերջինս նշեց, որ զգեստը շփոթություն է ստեղծել։ «Զգեստի ձևվածքը լայն է։ Ամեն անգամ, երբ հագնում եմ այն, խոսում են, որ բալիկի եմ սպասում»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ մի քիչ էլ գիրացել է։ «Վերջին շրջանում մի քիչ քաշ եմ հավաքել, որը ևս սխալ ենթադրությունների տեղիք է տվել, սակայն դա պայմանավորված չէ հղիությամբ։ Ես բալիկի չեմ սպասում»,– հավելեց նա։

Այս տարվա հունիսին ամուսնացած Սիլվան  երջանիկ է սիրելիի` Նորայրի կողքին և երբեք չի թաքցրել, որ շատ է ուզում մայրանալ։ Երգչուհին վստահեցնում է` այդպիսի լուրը չի թաքցնի երկրպագուներից։  «Դա այնպիսի ուրախալի լուր է, որ չես թաքցնի, հնարավոր էլ չէ թաքցնել»,– նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել