««Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները, որ նախընտրական փուլում խոստացել էին մեկ կուսակցություն դառնալ, քանի որ նախընտրա­կան դաշինքները, որպես կա­նոն, հետընտրական շրջանում քանդվում են, այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չեն արել: Ավելին՝ կարծես գաղափարական առումով նրանք ավելի են հեռացել միմյանցից, քան ընտրությունների շրջանում էին: Երեկ տե­ղեկացանք, որ նրանք փակել են Տերյան փո­ղոցում գտնվող «Ելք» դաշինքի գրասենյակը և առանձին գրասենյակներ վարձել: Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագի­րը», օրինակ, գրասենյակի տարածք է վարձել Խորենացի-Մաշտոցի փողոցների միացման հատվածում՝ Պետեկամուտների կոմիտեի շենքի հետնամասում: Իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ձեռնամուխ է եղել քաղաքական դպրոց հիմնելու գործին, որտեղ մյուս երկու գործընկերները ներգրավված չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել