Կանանց շրջանում վահանաձև գեղձի խախտումներ ավելի հաճախ են լինում, քան տղամարդկանց: Գլխավորը ժամանակին ախտորոշելն է:

Ներկայացնում ենք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների գլխավոր նշանները՝

Քրոնիկական հոգնածություն

Առանց պատճառի ընկճախտ
Վահանաձև գեղձն ուղղակիորեն ազդում է տրամադրության վրա: Եթե այն խնդիր ունի, սերոտոնինի մակարդակը գլխուղեղում կտրուկ նվազում է: Ընկճախտ և ապատիա է առաջանում:

Տագնապայնություն և դյուրագրգռություն
Եթե գեղձը չափազանց ակտիվ է, դա դառնում է անհանգստության, տագնապայնության, դյուրագրգռության պատճառ

Ավելորդ կամ անբավարար քաշ
Հիպոթիրեոզի դեպքում նյութափոխանակությունն օրգանիզմում դանդաղում է: Գիրություն է առաջանում:

Հիպերթիրեոզի դեպքում հյուծում է առաջանում:

Գիտակցության շփոթություն
Վահանձև գեղձի չափազանց ակտիվությունը հանգեցնում է նրան, որ մարդը դժվար է կենտրոնանում, մտապահում տեղեկությունը:

Դաշտանային ցիկլի խանգարում

Մկանների կամ վերջույթների ցավ
Եթե պարբերաբար թմրություն եք զգում վերջույթներում կամ կտրուկ ցավ ձեռքերի և ոտքերի մկաններում ու հոդերում, պատճառը կարող է վահանաձև գեղձը լինել:

Ջերմաստիճանի փոփոխություններ
Եթե մրսում եք շոգին կամ շոգում ցրտին, դա կարող է վահանաձև գեղձի խախտման հետևանքով լինել:

Բարձր ճնշում
Եթե բարձր ճնշում ունեք, բայց սրտի և մյուս օրգանների հետ ամեն ինչ կարգին է, պետք է վահանաձև գեղձը ստուգեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել