Life.tert.am-ը գրում է.

Ավետ Բարսեղյանի հեքիաթն արդեն իրականություն է. դուստրը լիովին փոխել է հայրիկի կյանքը, ի վերջո, նրա անունը պատահական չի ընտրված` Լուսե: Փոքրիկն այսօր դարձավ 1 տարեկան։ Դստեր առաջին տարեդարձի առթիվ հայրիկը նրան երգ է նվիրել։ Ավետի խոսքերով գրված երգը լավագույնս արտահայտում  է կուտակված զգացմունքները, որոնց մասին հաղորդավարը, գրեթե, չի խոսում հանրային տիրույթում։

Լուսեի տարեդարձի օրը Ավետը բացառություն է արել Tert.am Life-ի ընթերցողների համար և խոսել դստեր ու նրան նվիրած երգի մասին։

«Հեքիաթ աղջիկ, դու իմ Լուսե, ինչքան երկար եմ քեզ սպասել». այս խոսքերն ու ամբողջ երգը Ավետը գրել է դեռևս 1 տարի առաջ՝ առաջնեկի ծննդյան գիշերը։ Երգը ծնվել է Լուսեի հետ. «Լուսեի լույս աշխարհ գալուց հետո առաջինն այս երգի հնչյուններն են եղել։ Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։ 1 տարի անց ես ու Նիկը որոշեցինք, որ Անդրեն կատարի այն, որովհետև իմ կյանքի ամենակարևոր` ճակատագրական երգերը նա է կատարել։ Դրանք էին «Իմ սերը քեզ»–ը, «Սրտի արևը»,  որը ես Անիին նվիրեցի»։

Ավետն ասում է` աղջկա ծննդից հետո գլխավոր փոփոխությունն իր կյանքում պատասխանատվության զգացումի ավելացումն է։ «Երբ քեզնից բացի կա ավելի կարևոր մարդ, պատասխանատվության  զգացումն է մեծանում։ Երբ դու ունես փոքրիկ ընտանիք, դա ավելի կարևոր է, քան քեզ հետ երբևէ կատարված որևէ բան։ Փորձում ես որսալ վայրկյանն ու ակնթարթը, հասցնել իր մեծանալու ամեն պահը դաջել ենթագիտակցությանդ մեջ»,– նշեց նա ու հավելեց, որ հասուն տարիքում հայր դառնալիս յուրաքանչյուր զգացողություն ավելի լիարժեք ես ապրում։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել