Նյու Յորքի դպրոցներից մեկի թուրք ուսուցչուհու նկատմամբ Բրուքլինի դատարանը 750.000 դոլար դրամական տույժ է նշանակել՝ անչափահաս աշակերտի հետ սեռական կապի մեջ մտնելու համար:

Նշյալ պատիժը ռեկորդային է, գրում է Ermenihaber.am-ը։ Էրին Սարայ անունով թուրք ուսուցչուհու և 16-ամյա աշակերտ Քեվին Էնգի կապի մասին հայտնի էր դարձել 2011 թվականին:

Նշվում է, որ 6 տարի անց կայացված այս վճռով դատարանը ցանկացել է ուղերձ հղել Նյու Յորքի ուսուցիչներին, որպեսզի վերջիններս ավելի լուրջ վերաբերվեն իրենց գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել