Samsung Galaxy S8-ի հետ ընկերությունը ներկայացրել է իր ձայնային օգնականը՝ Bixby-ն։ Մինչ օրս ձայնային օգականն աշխատել է միայն 2 երկրում, իսկ այսօր այն հասանելի է դարձել 200 երկրներում։

Չնայած աշխարհագրության ընդլայնմանը՝ այն խոսում է միայն երկու լեզվով՝ անգլերեն և կորեերեն։

Ընկերությունը խոստանում է հետագայում ընդլայնել լեզուների թիվը։ igate պորտալի հաղորդմամբ՝ ներկայում Bixby-ն լրջորեն զիջում է այլ ձայնային օգնականներին և հաճախ չի հասկանում անգլերենով պարզ հրամանները։ Գլոբալ գործարկումը կօգնի լուծել այդ խնդիրը, քանի որ ձայնային օգնականն աստճանաբար կընդլայնի բազան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել