Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացքող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի ծանրամարտի 105+ կգ քաշային կարգում Գոռ Մինասյանըդարձել էչեմպիոնի կոչումը:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Ունիվերսիադայի ոսկե մեդալը Մինասյանը նվաճել է երկամարտի 430 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ:

Մինչ այս 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն էր դարձել իր քաշային կարգում Ունիվերսիադայի չեմպիոն: Այդ կոչումը Մարտիրոսյանը նվաճել էր երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել