Վերջին տարիներին,հատկապես եթե հաշվի առնենք տասնամյակը,մատերի վրա կարելի է հաշվել այն դեպքերը,երբ պետությունների ղեկավարներ են եկել մեր երկիր։ Խնդիրը օիհարկե զուտ օրակարգային չէ,քանի որ հնարավոր է այցելությունները այնքան էլ շատ չլինեն,սակայն դրանից երկրի դիվանագիտությունն ու հեղինակությունը ոչ միայն չտուժի,այլ լինի անհրաժեշտ մակարդակում։ Սակայն ամենագլխավորը վարկանիշն է իհարկե,իսկ Հայաստանը վերջին շրջանում ակնհայտորեն միջազգային հանրության աչքերի համար զիջել է դիրքերը։ Սա պայմանավորված է թե աշխարհաքաղաքական գործոններով,և թե երկրի ղեկավարության՝ քաղաքականություն մշակելու հայեցակարգի,տեսլականի հետ։ Հայաստանը մեծ պետություն չէ,ու թեպետ հին քաղաքակրթություն է,սակայն աշխարհին ներկայանելու հակար դա քիչ է։ Հայաստանը չունի օգտակար հանածոներ,չունի ծովի հետ առնչվող սահմաններ՝ հակառակը ունի մեծ խնդիրներ չնայած իր փոքր չափսերին։ Սակայն Հայաստանը ունի մի բան,որ քիչ պետություններ ունեն՝ դա բաձրագույն ինտելեկտուալ ներուժն է,որի շնորհիվ էլ մեծ հաշվով մինչ հիմա գոյություն ունի։ Սակայն ցավոք սրտի,վերջին տարիներին նաև այդ ներուժն է սկսել քչություն անել,որովհետև այսօր մեր երկրի կրթական բազան,հանրության գիտակցությունը բավականինցածր մակարդակի վրա է,ու բնականաբար տարածվում է բոլոր ոլորտներում։ Մենք ինքներս պետք է կարողանանք գտնել այդ ճահճից դուրս գալու բանաձևը,որովհետև ոչ մեկ մեր փոխարեն դա չի անելու։ Երեկ օրինակ պաշտոնական այցով Հայաստան էր ժանանել Թուրքմենստանի նախագահ Ղուրբագյուլի Բերդիմուհամեդովը,և այդ այցը ոչ միայն հավուր պատշաճի չմեկնաբանվեց,այլև մի տեսակ քամահրանքի առարկա դարձավ հանրության ու քաղաքական,նույնիսկ որոշ քաղաքագիտական ներկայացուցիչների համար,որի հիմնական ասելիքը այն է,որ տեսեք Հայաստան է ժամանել երրոդ աշխարհի մի պետության ղեկավար։ Մինչդեռ այդ երկիրը բավականին ստաբիլ արդյունաբերական երկիր է,որը ունի գազ, նավթ ու ի դեպ հարաևաններից ոչ այնքան կայուն հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Առիթից օգտվելով Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով Սերժ Սարգսյանից հրավիրելե է Թուրքմենստան,ստորագրվել է երևանում 10-ից ավելի հայտարարություններ,իսկ հանդիպման ընթացքում խոսվել է միլիարդավոր դոլարների ներդրումներից ու տնտեսական համագործակցությունից,այնպես որ նախադրյալներ կան,որ այս պետության հետ մենք կարող ենք հետագայում բավականինա ակտիվ համագործակցել։ Իսկ ինչու չանել,եթե կա հնարավորություն,իսկ ինչու չլուսաբանել,ու ինչ կապ ունի թե ինչ կառվարման համակարգ է այնտեղ։ Մի խոսքով եթե մենք չսովորենք մանր քայլերով հաջողության հասնելու արվեստը,մենք չենք կարող հույ ունենալ,որ օրերից մի օր գուցե Հայաստա այցելի ԱՄՆ նախագահը կամ թեկուզ Արևմտյան գերտերությունների ղեկավարներից մեկնումեկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել