Bravo.am-ը գրում է.
Արամ MP3-ի ընտանիքում շուտով համալրում է սպասվում. երաժշտի կինը՝ Աննա Մարգարյանը, երկրորդ հղիության շրջանում է։ Բարի լուրը երգիչն առաջինը հայտնել է BRAVO.am-ին՝ նշելով, որ հոկտեմբերին լույս աշխարհ կգա երկրորդ որդին.«Ամենաբուռնը մեր տղայի՝ Առնոյի ոգեւորվածությունն է: Նա հենց եղբայր է ցանկանում։ Անհամբեր սպասում է ու տարբեր անուններ առաջարկում, եւ քանի որ անունը հստակ չենք որոշել, նրա կարծիքն էլ լսում ենք»։
33-ամյա երգիչ-հումորիստը բուռն աշխատանքային ամառ է ունեցել, ճամփորդել է  Բրիտանիայում, Իռլանդիայում եւ այլ երկրներում։ Հայաստանում համերգները հաջորդում են մեկը մյուսին, միայն մի քանի օր հանգստացել է Հունաստանում.«Կինս ու տղաս կարողացան հանգստանալ, ես վերջում նրանց միացա։ Այս ամառը հագեցած է ելույթներով ու էքստրեմալ սպորտով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել