Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է երեկ՝ օգոստոսի 24-ին, հիվանդանոց տեղափոխված Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի բնակիչ՝ 61-ամյա Վալեր Մարգարյանը; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ, առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում, իր բնակարանից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել էր «պոլիտրավմա» ախտորոշմամբ։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է։

Դատաբժիշկն էլ հայտնել է, որ Վ. Մարգարյանը մահացել է խեղդվելու հետևանքով։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքից Ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվել 31-ամյա Հովակիմ Ղանդիլյանը, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ իր բնակարանում նախ ծեծի է ենթարկել Վ. Մարգարյանին, այնուհետև խեղդամահ արել։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել