Operativ.am-ը գրում է․

Ալպերում սողանքների հետևանքով անհետ կորած է համարվում 6 և 8 հոգանոց երկու մարդկային խումբ: Այս մասին գրում է Reuters-ը:

Ոստիկանության տվյալներով` անհետ կորածների մեջ կան Գերանիայի, Ավստրայի և Շվեյցարիայի քաղաքացիներ: 

Ինչպես հայտնում է աղբյուրը` հինգշաբթի առավոտյան Բոնդո գյուղում` Իտալիայի սահմանին մոտ, ձյան, ժայռաբեկորների և կեղտի սողանքներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 100 մարդ է տարհանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել