Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 3 ամսում վիզաժիստի ծառայությունների վրա ծախսել է 26 հազար դոլար։ Այս մասին գրում է Le Point-ը։

«Էմանուել Մակրոնը շատ կապված է իր վիզաժիստի հետ։ Նախագահը ցանկացել է, որպեսզի նա լինի Ելիսեյան պալատում»,-նշվում է հրապարակման մեջ։

Ցանկացած հանգամանքում գրավիչ տեսք ունենալը կարևոր է, սակայն թանկ։ Դրա մասին են վկայում Մակրոնի ծախսերը։ Լրագրողները գտել են երկու հաշիվներ, որոնք վկայում են հանրապետության ղեկավարի՝ 10 և 16 հազար եվրոյի չափով ծախսերի մասին։

Վիզաժիստին անվանում են Նատաշա, նա աշխատել է Մակրոնի հետ նախընտրական արշավի ժամանակ։

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն իր վիզաժիստին վճարել է ամսական մոտ 6000 եվրո, վարսահարդարին՝ 9895 եվրո, որը համեմատելի է ֆրանսիական կառավարության անդամների աշխատավարձերի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել