ՀՀ կառավարությունը դյուրացնում է փաստաթղթաշրջանառությունը բժշկական սպասարկման ժամանակ։ Այդ նպատակով գործադիրը հավանություն տվեց 2002 թվականի հունիսի 29-ին կառավարության՝ «Դեղորայքի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնություն ցուցաբերելու և կազմակերպությունների կամ մասնավոր ձեռներեցների կողմից սպասարկման ընթացքում լիցենզավորման կամ լիցենզիայի ձևերի հաստատման կարգի մասին» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագծին։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ներկայում բժշկական հաստատություններում թղթե տարբերակով մի շարք տվյալներ են լրացնում՝ լիզենզավորված մարմնի կողմից հաստատված բժշկական սպասարկում կամ օգնություն ցուցաբերելու պարագայում։ «Նախագծի հիմնական խնդիրն է սահմանել էլեկտրոնային առողջապահական համակարգ ներդնելու դրույթները՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության ու սպասարկման լիցենզավորման կարգով՝ բժշկական օգնության ու ծառայությունների ավելի արագ ու հեշտ միջոց ապահովելով։ Նախագծի նպատակն է Հայաստանում բժշկական օգնության կամ սպասարկման ժամանակ դյուրացնել փաստաթղթերի շրջանառությունը եւ Հայաստանի կազմակերպություններում ապահովել աստիճանաբար էլեկտրոնային համակարգի ներդնումը»,- ասաց Ալթունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե երբ է գործընթացը սկսվելու, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ այն մեկնարկելու է առաջիկա հունվարին։ «Դա շատ կարևոր գործ է»,- ընդգծեց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել