Ինչ ասես, որ կանայք չեն փորձում, որպեսզի ազատվեն ավելորդ սանտիմետրերից: Տանջալից դիետաներ, տարատեսակ միջոցներ և բաղադրատոմսեր… Բայց կա՞ արդյոք օգուտ: Հաճախ ավելորդ քաշի դեմ պայքարը անհաջող է ավարտվում, քանի որ մենք մոռանում ենք գլխավորի մասին. ամեն ինչում պետք է ներդաշնակություն լինի:

Ներկայացնում ենք այուրվեդայի 15 կանոնները, որոնք Ձեր մարմինը կուղղորդեն դեպի քաշի ներդաշնակ իջեցում՝ առանց տանջալից դիետաների:

Դիետա առանց վնասի

Այուրվեդան հնդկական ավանդական բժշկական համակարգ է: Սնվելու այուրվեդայական համակարգը չի ենթադրում անցում բուսակերության, այլ ենթադրում է ձգտում՝ դեպի հոգևոր լուսավորվածության:

Եթե ցանկանում եք նորմալացնել քաշը, բարելավել ինքնազգացողությունը և արտաքին տեսքը, ապա այս խորհուրդները շատ օգտակար կլինեն Ձեզ համար:

1. Շատ վաղ արթնացեք

Փորձեք արթնանալ մինչև լուսաբաց: Վաղ արթնանալը կօգնի Ձեր օրգանիզմին հավաքել էներգիա և իջեցնել տոքսինների մակարդակը:

2. Տաք ջուր

Մեկ բաժակ կիտրոնով տաք ջուրը կօգնի մաքրել մարսողական տրակտը: Ընդունեք տաք ջուր ճաշի ժամանակ. դա կօգնի իջեցնել քաշը: Տաք ջրի ամենօրյա օգտագործումը կբարելավի երիկամների աշխատանքը, կօգնի նորմալացնել շաքարի մակարդակն արյան մեջ և կթուլացնի քաղցրի նկատմամբ ցանկությունը:

3. Քունջութի յուղ

Կրծքի ստորին շրջանի մերսումը մի փոքր քունջութի յուղով կբարելավի մարսողության գործընթացը և կառաջացնի թեթևության զգացողություն:

4. Գլխի մերսում

Կոկոսի յուղով գլխամաշկի ինտենսիվ մերսումն անհավանական օգտակար է:

5. Մաքրեք քթի շնչուղիները

Ամեն առավոտ լվացեք քիթը տաք աղաջրով և կզգաք, որ առավոտյան գլխացավն անհետանում է:

6. Բաց մի թողեք սննդի ընդունումը

Փորձեք լիարժեք ուտել օրը երեք անգամ, և երկու անգամ թեթև նախաճաշ արեք: Օրվա կեսին լիարժեք կերեք, ա՛յ, իսկ ընթրիքն անպայման թեթև արեք: Սա կօգնի պահպանել իդեալական քաշը, խուսափել աղեստամոքսային տրակտի հիվանդություններից և ավելացնել կյանքի տևողությունը:

7. Կերեք, երբ քաղց եք զգում

Առանց քաղցի զգացողության երբեք մի կերեք: Կերեք միայն լավ տրամադրությամբ:

8. Խուսափեք անհամատեղելի մթերքներից

Մթերքները, որոնք տարբերվում են կազմով, համով կամ մարսողության վրա ազդեցությունով, նպաստում են օրգանիզմում տոքսինների առաջացմանը: Սպիտակուցները կերեք ածխաջրերից առանձին, իսկ միրգը լրիվ առանձին մթերք է:

9. Սիրեք կոճապղպեղ

Փորձեք սննդի յուրաքանչյուր ընդունում սկսել կոճապղպեղից:

10. Կերակուրը պետք է թարմ լինի

Համարվում է, որ այն կերակուրն է ավելի օգտակար, որը եփվելուց անմիջապես հետո մատուցվել է և պատրաստվել է ոչ շատ երկար ժամանակ:

11. Հյութ գազարից, բազուկից և վարունգից

Այս հյութը կօգնի բարելավել մարսողությունը և մաքրել լյարդը:

12. Ինհալացիա էվկալիպտի յուղով

Կատարեք այսպիսի ինհալացիա շաբաթական 1-2 անգամ և Ձեզ շատ ավելի առողջ և եռանդուն կզգաք:

13. Ակտիվ կենսակերպ

Օրական ընդամենը 30-40 րոպե ֆիզիկական ակտիվությունը Ձեր մարմինը կդարձնի ավելի դիմացկուն, ճկուն և բալանսավորված:

14. Ժամանակ տրամադրեք մեդիտացիային

Գտեք 20 րոպե մեդիտացիայի համար առավոտյան և երեկոյան: Դուք կզգաք, որ Ձեր միտքը դարձել է պարզ, իսկ կենսական էներգիային սահման չկա:

15. Շնչառական վարժություններ

Շնչառական պրակտիկան կօգնի բալանսավորել մտքերը և կբարելավի մարսողությունը:
Եվ հիշեք, որ ինքներդ Ձեզ հսկելով կերակուր ընդունելու ժամանակ, կատարում եք առաջին քայլը քաշն իջեցնելու ճանապարհին: Իսկ օպտիմալ քաշն այն չէ, որը թելադրում է նորաձևությունը, այլ այն է, որի ժամանակ Դուք Ձեզ առողջ, եռանդուն և երջանիկ եք զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել