Life.tert.am-ը գրում է.

«Էլենի օրագիրը». այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալը, որը երիտասարդների մասին է։ Ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Էլենին, մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը։ Ուսանողական պատմությունը հիմնականում ծավալվում է 4 հերոսների` Իննա Խոջամիրյանի, Սիսիան Սեփանյանի, Մարինկա Խաչատրյանի և Էդգար Իգիթյանի կերպարների շուրջ։

Tert.am Life–ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը նշեց, որ սա դրամա է, որը բարձրացնում է 17-18 տարեկան երիտասարդների խնդիրները, սոցիալական անհավասարությունը, ծնողների հետ հարաբերությունները։

«Փորձելու ենք հեռուստադիտողներին գրավել սիրո պատմությունների միջոցով։ Ներկայացնելու ենք ուսանողների կյանքը ոչ միայն քոլեջում, այլև քոլեջից դուրս։ Այդ տարիքում տանն ու դրսում վարքագիծը հաճախ տարբեր է լինում։ Ցույց կտանք  նաև դա»,– ասաց Անին ու հույս հայտնեց, որ նախագիծը կհետաքրքիր ոչ միայն դեռահասներին և ուսանողներին, այլև նրանց ծնողներին, քանի որ վերջիններս հնարավորություն կունենան հետևելու ժամանակակից ուսանողների կյանքին կողքից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել