Նյութը, ստատուսը և ցանկացած այլ հանրային լրատվությամբ, մեդիա ցանցերով տրվող ինֆորմացիան պետք է ունենա նպատակ՝ դաստիարակչական, խորհրդատվական, գովազդային, նախազգուշացնող, մշակույթային և ազգային արժեքներ քարոզող (նորից դաստիարակչական), ժամանցային- հումորային և խաղային, քաղաքական ու ըսենց լիքը մանրամասնող և ընդհանրացնող կետեր: Կասե՞ք այն ինֆոյի իմաստը, թե մի հոգեկան հիվանդ մորթել է իր ինչ որ հարազատի կամ ինքնասպանություն է գործել: Ինֆոյի ազդեցությունը տեսնում եմ՝ հուսահատություն, մռայլ տրամադրություն... բայց նպատակը ոչ մի ձև չեմ հասկանում! Նույնիսկ տուալետներում արված սելֆիներում իմաստ եմ տեսնում՝ մաքուր պահեք սանհանգույցները: Բայց մի միայն իրավապահ մարմիններին անհրաժեշտ ինֆորմացիան հանրայնացնելու նպատակը մեկա չեմ հասկանում: Մի հուսահատեք հասարակությանը անիմաստ նեգատիվով, եթե ռեյտինգի համար է, կարող եք նույնիսկ հայտնի գեղեցկուհիների կիսամերկ նկարներ ու տուալետի սելֆիներ դնեք, ոնց որ լավ էլ աշխատում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել