Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից և պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը և այդ ժամանակ դանակահարվել է։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել