«Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզի մեկնողներն առաջինը, ինչին հանդիպում են մայրավանք այցելելիս, ափին կանգնած նավն է՝ Զորի Բալայանի «Արմենիան», որն աշխարհի շուրջ պտտվել, 23 երկրում է եղել, ապա եկել-հանգրվանել է Սուրբ Ղազար կղզում։

Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, անշուշտ, դեմ չեն եղել, որ հայկական նավը հանգրվանի այստեղ, այն անգամ տեսարժան էքսպոնատի դեր է խաղում կղզի այցելող զբոսաշրջիկների համար, սակայն ծովն իտալական իշխանություններին պատկանող տարածք է։ Նրանք շեշտում են, որ իտալական իշխանությունն այնքան բարեհաճ է գտնվել, որ որևէ տուրք չի գանձել այս ընթացքում՝ իրենց ջրերում նավը կայանելու համար։

 Բայց բանն այն է, որ նավը կանգնած փտում է՝ ստորին հատվածում արդեն լուրջ վնասվածքներ ունի, և վերականգնել կա՛մ հնարավոր չէ, կա՛մ շատ բարդ է։ Այնպես, ինչպես բարդ է նավի ճակատագիրն ընդհանրապես»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել