Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն և 36-ամյա Զարուհի Ս.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննչի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, իրենց բնակարանում վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել են իրենց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել