«ԳԱԱ պատմության ինստիտու­տի տնօրեն Աշոտ Մելքոնյանն «Առավոտի» հետ զրույցում տեղե­կացրեց, որ հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուննե­րով երևանյան փողոցների անվանափոխման գործընթացն ավելի վաղ է սկսվել, սակայն ժա­մանակի ընթացքում կանգ է առել: Ըստ պարոն Մելքոնյանի՝ ժամանակն է՝ այդ գործընթացը հասցվի ավարտին:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պատճառով էր գործընթացը կանգ առել, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «1990-ականներին մի պոռթկում կար, որ սկ­սեցին հայկական պետականու­թյան հետ կապ չունեցող անձանց անուններով փողոցները փոխել, հանեցին Լենինի արձանը, Լենինի հրապարակը վերանվանվեց: Բայց հետո եկավ մի պահ, երբ անկախ պետականու­թյան պայմաններում մարդիկ չտեսան իրենց սպասած առա­ջընթացը, ուստի մարդկանց մոտ կարոտախտը դեր խաղաց, և սկսեցին միայն դրական խոսել խորհրդային ժամանակների մա­սին ՝ մոռանալով բացասականը, ու գործընթացը կանգ առավ»:

Մեր այն հարցին՝ արդարաց­վա՞ծ է «Ելք» խմբակցության առաջարկը հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուննե­րով երևանյան փողոցներն ան­վանափոխել. Լենինգրադյան փո­ղոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուննե­րով, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Այն փողոցները, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից, և դրանց անուններով անձինք որևէ առն­չություն չունեն հայկական պետականության հետ, նրանց անունները պետք է փոխել և ավելի վաղ մեկնարկած գործըն­թացը հասցնել ավարտին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել