ԱՄՆ համանախագահի բանակցային փաստաթղթի հիմնական կետերի հրապարակումը մեր կողմից պետք է ունենա շատ ուժեղ հակազադեցություն, որն էլ լինում է, որն էլ շատ ուրախալի է: Սակայն , հայրենական իշխանության ներկայացուցիչները փոխանակ ուրախանան այդ հակազդեցությամբ, հակառակը, անցել մեր հակազդեցությանը հակազդելուն:
Այսպես, ասեմ իմանաք մեկընդմիշտ: Արցախ հող չի, տարածք չի, այն պատմություն է: Վեր կացեք ձեր կաբինետներից ու գնացեք ցանկացած տեղ հողը մի կես մետր փորեք ու անպայման ականատես կլինեք հայկական հետքի: Եթե ձեզ թվում ա, որ այդ հայտարարության մասով ոչինչ չենք ասեի , ինչ ա թե նոր բան չէ, ապա սխալվում եք...Էդ խելքո՞վ եք երկիր ներկայացնում... Իսկ, որ մեր արտաքին չքաղաքականության պատճառով մենք հայտնվել ենք, մեղմ ասած, ոչ բարենպաստ պայմաններում, իսկ դրա պատճառները փնտրեք ոչ թե ժողովուրդի մեջ, ահազանգողներին ու անհանգստցողներին էլ պանիկյոր անվանելով, այլ սեփական անճարակություն մեջ: ԱԳ նախարարին էլ փոխանցեք, որ ինքը ՀՀ ԱԳ նախարարն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել