Չարագործները սովորել են բաժանորդների հեռախոսահամարներ գողանալ՝ հետագայում սոցցանցերի և առցանց դրամապանակների կոտրման համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականը նշում է, որ սպառնալիքի տակ են հայտնվել ամերիկյան բջջային օպերատորներ Verizon-ի, T-Mobile U.S.-ի, Sprint-ի և AT&T-ի բաժանորդների տվյալները։ ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովի տվյալներով՝ վերջին տարիներին մեծացել է հեռախոսային «հափշտակությունների» թիվը։ 2013 թվականի հունվարին գրանցվել է մոտ 1000 դեպք, իսկ 2016-ի հունվարին դրանց թիվը հասել է 2600-ի։

Ցանցահենները զանգահարում են կապի օպերատորի աջակցության ծառայություն և սոցցանցերից գտնված տեղեկատվության օգնությամբ համոզում աշխատակիցներին վերահասցեավորել բոլոր զանգերն ու հաղորդագրություններն այլ սարքերի վրա։ Դրանից հետո նրանք փոխում են սոցցանցերի և առցանց դրամապանակների գաղտնաբառերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել