168.am-ը գրում է․

Յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, ձգտում է երիտասարդ և գեղեցիկ երևալ, իսկ քթի ու շուրթերի հատվածի ծալքերը դրան չեն նպաստում: Տարիքի հետ շատ կանանց մոտ քթի ներքևի հատվածն ու շուրթերը միացնող այդ գծերն ավելի արտահայտիչ են դառնում: Սովորաբար դրանց հայտնվելը կապված է տարիքային փոփոխությունների հետ: Տնային պայմաններում կանայք կարող են պարզ, երիտասարդացնող, այդ ծալքերը հնարավորինս անտեսանելի դարձնող դիմակներ օգտագործել: Հասանելի բնական միջոցների կանոնավոր օգտագործումը թույլ կտա վերացնել ծերության այդ նշանը և երիտասարդ երևալ ավելի քան 10 տարով:

Ձեզ ենք ներկայացնում ջրիմուռի հիմքի վրա կախարդական դիմակի բաղադրատոմս, որը խթանում է կոլագենի արտադրությունը, ազատում է քիթ-շրթնային ծալքերից և օգնում պահպանել մաշկի ձիգ լինելն ու երիտասարդությունը:

Եվ այսպես`

• Սպիրուլին (միկրոջրիմուռ) – 4 հաբ
• Ժելատին – 2 թեյի գդալ
• Կիտրոնի հյութ – 0.5 թեյի գդալ
• Վիտամին A – 2 կաթիլ:

Ժելատինը թրջում ենք  քառորդ բաժակ նախապես եռացրած տաք ջրով և թողնում ենք, որ  ուռչի կես ժամ, ապա թեթևակի տաքացնում ենք գոլորշու վրա:

Սպիրուլինի հաբերի վրա 2 ճաշի գդալ ջուր ենք լցնում, տրորում, ավելացնում կիտրոնի հյութ և A վիտամինի կաթիլները:

Ավելացնում ենք ժելատինի վրա, լավ խառնում ու քսում քիթ-շրթնային ծալքերին:

Այս դիմակը հարմար է նաև ողջ դեմքի համար, սակայն աշխատեք խուսափել աչքերի շրջանին քսելուց:

15 րոպե հետո դիմակը պետք է լվանալ տաք ջրով, ինչից հետո մաշկին քսել սնուցող քսուք: Չնայած ջրիմուռի բավականին լավ բուժական հատկություններին` այս դիմակը հաճախ քսել խորհուրդ չի տրվում: Օպտիմալ հաճախականությունը 1 շաբաթ է:

Խորհուրդ է տրվում լիֆթինգի էֆեկտով երիտասարդացնող դիմակները դեմքին քսել ներքևից վերև շարժումներով` աշխատելով չձգել մաշկը: Փորձեք ինքներդ և կհամոզվեք, որ ստանում եք գերազանց արդյունք, հատկապես, որ սա բավականին պարզ դիմակ է պատրաստելու համար և ընտանեկան բյուջեի համար էլ` մատչելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել