1. Առանց պզուկների մաքուր մաշկի համար

Բաղադրատոմս 1: Բորբոքումների վրա կետայնորեն քսեք մեղրի և դարչինի 1:1 հարաբերակցությամբ խանուրդ: Լվացեք 10 րոպե անց: Խառնուրդը կնորմալացնի ճարպագեղձերի աշխատանքը, ունի հակամիկրոբային հատկություն, լավացնում է դեմքի գույնը:

Բաղադրատոմս 2: Վերցրեք կես կիտրոնի հյութ և 1 թ. գ. մեղր: Քսեք մաքուր և չոր մաշկին, լվացեք 20 րոպե անց: Օգագործեք շաբաթական 1-2 անգամ: Դիմակը կօգնի նաև փակել ծակոտիները, բացել մաշկի գույնը և խոնավեցնել այն:

Բաղադրատոմս 3: Մանրացրեք ասպիրինի 2 հաբ, ավելացրեք 4-5 կաթիլ կիտրոնի հյութ և մի քիչ մեղր: Խառնեք և քսեք խնդրահարույց մասերին, թողեք գիշերը մնա: Առավել լավ է դիմակը ծածկել թաղանթով, հետո պլաստիրով: Առավոտյան կարմրությունը զգալիոերն կնվազի, խորը բորբոքումները մակերեսային կդառնան, ավելի արագ կլավանան:

2. Մաշկի գույնը բացելու և աչքերի տակի մուգ շրջանակների դեմ
Անհրաժեշտ կլինի՝ 0,5 թ. գ. մեղր, 1 թ. գ. կիտրոնի հյութ և 1 թ. գ. բնական յոգուրտ: Քսեք մաշկին շաբաթական 1-2 անգամ 20 րոպեով:

Բացի դրանից՝ մեղրի և կեֆիրի խառնուրդով կարելի է բացել աչքերի տակի մուգ շրջանակների գույնը: Կամ այս բաղադրատոմսից օգտվել՝ 1 թ. գ. մեղր, 1 թ. գ. վարունգի հյութ և 1 թ. գ. կարտոֆիլի հյութ:

3. Ներսից շողացող մաշլկկի համար
Բաղադրատոմս 1: Խառնեք 2 ճ. գ. մեղր և 2 ճ. գ. կաթ: Ստացված միջոցով և բամբակով սրբեք դեմքը, 10 րոպե անց լվացվեք: Դիմակը շատ լավ խոնավեցնում է, հագեցնում է արժեքավոր վիտամիններով և ամինաթթուներով, մեծացնում է մաշկի առաձգականությունը և օգնում է պայքարել կնճիռների դեմ:

Բաղադրատոմս № 2: Խառնեք 1 թ. գ. մեղր և 1 ճ. գ. ալոեի հյութ: Սնուցում և խոնավեցնում է ցանացած տիպի մաշկ: Թեփոտվածության հակման դեպքում կարելի է դիմակին մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ ավելացնել:

4. Առանց թեփի իդեալական մաշկի համար

Դեմքի սկրաբ՝ խառնեք 1 ճ. գ. մեղր և 1 ճ. գ. վարսակի փաթիլներ, մերսեք դեմքը և լվացեք:

5. Փափուկ, գրավիչ շուրթերի համար

Խառնեք մեղր, շաքարավազ և ձիթապտղի յուղ, լավ մերսեք շուրթերը, լվացեք և խնամող բալզամ քսեք: Որպես այլընտրանք կարելի է դարչնագույն շաքարավազ, մեղր և վազելին օգտագործել:

6. Խիտ և փայլուն մազերի համար

Բաղադրատոմս 1: Մազերի խոնավեցման և սնուցման համար: Խառնել հավասար քանակի մեղր և 1 ձվի դեղնուց, քսել մաքուր թաց մազերին, թողնել առնվազն 30 րոպե:

Բաղադրատոմս 2: Սնուցման և փայլի համար: Խառնել 2 մաս մեղր և 1 մաս ձիթապտղի յուղ, տարածել մազերի վրա, լվալ 30 րոպե անց:

Բաղադրատոմս 3: Ամրացման, աճի և փայլի համար: 2 բանանից շիլա ստանալ, ավելացնել 1 ճ. գ. մեղր և 2 ճ. գ. կոկոսի յուղ: Դիմակը տարածել մազերի ամբողջ երկայնքով, պահել կես ժամ և լվալ շամպունով:

7. Սպիերի գույնը բացելու համար
Մեղրով, կիտրոնի հյութով, յոգուրտով և վարսակի փաթիլներով դիմակներով, որոնք պետք է անել ամեն օր 5-10 րոպե, կարելի է արագացնել ապաքինումը, բացել մաշկի գույնը և կանխել սպիերի առաջացումը: Սպիերին կարելի է նաև մաքուր մեղր քսել՝ ամբողջ գիշեր թողնելով մաշկին, այդպես անել, մինչև սպիերի գույնը բացվի:

8. Մազերի նուրբ հեռացման համար առանց ներաճելու
Խառնեք 1/4 բաժակ մեղր, 1,5 բաժակ շաքարավազ, 1/4 բաժակ կիտրոնի հյութ և 1/2 բաժակ ջուր: Մարմանդ կրակի վրա եփեք մինչև շաքարավազն ամբողջովին լուծվի և խառնուրդի մակերևույթին փուչիկներ առաջանան: Խառնուրդը քամեք և քսեք մաշկին, որտեղից պետք է մազերը հեռացնել, հետո այդ մասը ծածկեք բամբակյա-թղթե գործվածքով, հարթեցրեք և կտրուկ շարժումով հանեք նյութը:

Սա նաև սնուցում և փափկեցնում է մաշկը: Ժամանակի ընթացքում մազերը բարակում են, մաշկը հարթ կմնա մինչև 3 շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել