Ամռան վերջին օրերն են սակայն քաղաքական դաշտը համառորեն չի ուզում դուրս գալ նիհրից: Թվում էր թե ամռան քաղաքական ակտիվությունը կապահովի Սասնա Ծռերի խմբավորման անդամների դատավարությունները, սակայն դրանք այդպես էլ մնացին անարձագանք լայն հասարակության կողմից:

Դեռ նախորդ տարի, երբ գրավվեց ՊՊԾ գունդը ծռերի մասին կարծիքները շատ հակասական էին, բայց այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնի, որ այդ գործով դատավարությունները կանցնեն նման պասիվությամբ: Թերևս դա է պատճառը, որ ծռականների յուրաքանչյուր դատավարության ժամանակ նրանք փորձում են ինչ որ կերպ հանրության ուշադրությունը գրավել իրենց կողմը` դատարանի դահլիճում գոռալով, իշխանություններին հայհոյելով, պայքարելու կոչեր անելով և այլն: Այս ամենը, բնականաբար, չունի ոչ մի բովանդակություն և անարդյունք է, քանի որ լայն հասարակության ուշադրությունը չես շեղի նմանօրինակ դատարկաբանությամբ:

Անբովանդակ պահվածքով ծռերից հետ չեն մնում նաև նրանց պաշտպանները: Նրանք կարծես մոռացել են իրենց բուն գործառույթը և դարձել են ռադիկալ ընդդիմության ներկայացուցիչներ` դատարանում և դրանից դուրս ավելի շատ կոչեր անելով, քան փաստեր և ապացույցներ ներկայացնելով: Նման պահվածք նրանք դրսևորել են նաև վերջին դատավարության ընթացքում` բոյկոտելով դատավարությունը, որի հետևանքով դատավորը սանկցիա է կիրառել նրանց նկատմամբ:

Հ.Գ. Տպավորություն է, որ այս խմբին ուրիշ ոչինչ չի մնացել անելու, բացի «Կիսաբաց լուսամուտներ» աղորդաշարի հերթական թողարկամանը հարիր պահվածք դրսևորելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել