Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ Է արել երկրի բանակին եւ ԱՄՆ-ի զինծառայողներին, որոնք մասնակցում են Կորեայի Հանրապետության տարածքում անցկացվող համատեղ զորավարժություններին, պատրաստ լինել ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սադրանքներին: Այդ մասին հայտնել Է Yonhap լրատվական գործակալությունը:

«Ես ձեզ խնդրում եմ լիովին պատրաստ լինել պաշտպանությանը, եթե Հյուսիսային Կորեան հերթական սադրանքը կատարի զորավարժությունների ժամանակ»,- ասել Է Մուն Չժե Ինն օգոստոսի 23-ին զինվորական հրամանատարական կենտրոն կատարած այցելության ժամանակ:

Կորեական թերակղզու իրադրությունը խիստ լարված Է մնում Փենյանի կողմից հրթիռամիջուկային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ կատարել Է բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը սուր արձագանք Է առաջացրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կողմից:

Օգոստոսի 21-ին Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համատեղ իր տարածքում սկսել Է հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 50 հազար հարավկորեացի եւ 17,5 հազար ամերիկացի զինծառայողներ: ԿԺԴՀ-ն վարժանքները համարում Է թշնամական գործողություններ, որոնք սրում են Կորեական թերակղզու իրադրությունը: Սեուլն իր հերթին քանիցս հայտարարել Է, որ վարժական գործողությունները կրում են պաշտպանողական բնույթ եւ ուղղված չեն տարածաշրջանում լարվածության Էսկալացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել