Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում «հանրային ոչ պատշաճ պահվածքի» համար: Այս մասին հայտնում է The Irish Times-ը:

Սաուդյան ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ 14-ամյա տղան ձերբակալվել է ափամերձ Ջիդդա քաղաքի փողոցներից մեկում  «Մակարենա» պարելու համար: Տղան ձերբակալվել է «հանրային ոչ պատշաճ պահվածքի» և երթևեկությունը խանգարելու համար: Հստակ հայտնի չէ, թե արդյոք տղային պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի՞, թե ոչ:

Տղայի պարը նկարահանվել է և համացանցում լայն տարածում գտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել