1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1990թ.-ի օգոստոսի 23-ը պաշտոնապես «Հայաստան» անունով պետություն, անգամ պետականանման տարածք գոյություն չի ունեցել: ԽՍՀՄ այն միութենական հանրապետության տարածքը, որի վրա 1918-1920թթ.-ին ստեղծվեց և Ազգերի Լիգայի կողմից ճանաչվեց Հայաստանի Հանրապետությունը, և որի վրա 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագրով ու 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու ինքնորոշման հանրաքվեով վերածնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը՝ խորհրդային տարիներին կոչվում էր Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ ՀՍՍՌ-ՀՍՍՀ-ՀԽՍՀ (միութենական՝ ռուսերենով՝ Арм.ССР).
Այդ տարիներին «Հայաստան» անունը բացառապես առկա էր ժողովրդի լեզվին, գրական ստեղծագործություններում և որոշ պարբերականների անուններում՝ «Սովետական (1988-ից հետո՝ Խորհրդային) Հայաստան», «Գրական Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի» և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել