Երբ մեդիակերպարը (ռուսների ասած՝ медиаперсона) զգում է, որ իր հանդեպ ուշադրությունը նվազել է, սկսում է ուշադրություն գրավելու ինչ-ինչ գործողություններ անել։ Ասենք՝ Քիմ Քարդաշյանը սելֆի է հրապարակում Ինստագրամում, իսկ երբ վիճակն ավելի տխուր է, ապա սովորականից ավելի թեթև է հագնվում ու նոր սելֆին անում, որ Ինստագրամի վրա մակաբուծող «դեղին» լրատվակայքերը ոչ թե գրեն «Քարդաշյանի նոր սելֆին», այլ գրեն. «Քարդաշանի սելֆին պայթացրեց համացանցը» կամ տենց մի բան...

Ավելի տխուր է այն մեդիակերպարների վիճակը, որոնք նախ՝ սիրուն հետույք ու փարթամ ծիծիկներ չունեն, երկրորդն էլ՝ արդեն «մարած օբլիգացիայի» կամ դրան շատ մոտ կարգավիճակում են։ Այսինքն բոլորին զզվացրել են իրենց հիմարությամբ և/կամ անհամ էպատաժով և այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում։

Այդ կերպարները սկսում են սկանդալներ հրահրել սրան-նրան (իսկ երբեմն էլ նույնիսկ նաև անշունչ առարկաներին) չամուռ լինելով։

Օրինակ՝ Բագրատյանը սկսում է սկանդալային ու միաժամանակ էշ-էշ հայտարարություններ անել հայոց լեզվի մասին։ Եւ ինչքան ավելի ապուշ բաներ է ասում, այնքան ավելի շատ են մարդիկ զարմանում այդ ապուշությունների վրա ու դրանք քննարկում՝ նոր շունչ հաղորդելով մեդիակերպար Հրանտ Բագրատյանին։

Ավելի ցածր՝ պլինտուսի ու հատակի միջև եղած նեղլիկ ճեղքի, մակարդակում մոռացության մատնված մեկ այլ մեդիակերպար՝ ինքնասիքտիրանդի գրող Վահե Ավետյանը, որ արդեն էլ չգիտի, թե ինչ քաք ուտի, որ իրեն հիշեն, տեսահոլովակ է նկարահանում, որում ամենավերջին հայհոյանքներն է ուղղում մեկ այլ ... ըըըը... մոռացված մեդիակերպար Շանթ Հարությունյանին։ Որից հետո «Շանթի աղանդի» անդամները սկսում են Վահեին քրֆել և այդպես իրենց փոքրիկ քաքոտ կուտոկում մոռացված մեդիակերպարները տժժում են։

Այսքանը գրել եմ, բնականաբար,ոչ թե այդ՝ մեծ հաշվով դժբախտ ու գլխից հիվանդ, մարդկանց գովազդելու համար, այլ ընկերներիցս մի քանիսին հարցնելու. ժող, ի՞նչն է ձեզ մղում էդ դալբակրեծինների հետ ընկերություն անելու (ՖԲ-ում, էլի)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել