Ձեզ հրավիրե՞լ են շքեղ ռեստորան և չգիտե՞ք՝ ինչպես ձեզ պահել. խուճապի մի՛ մատնվեք: BlogNews-ը ձեզ է ներկայացնում շքեղ ռեստորանում վարվեցողության 6 կանոն:

#1 Կարևորեք ռեստորանի առանձնահատկությունները, այլ ոչ ձեր նախընտրությունները

ռեստ1

Եթե ձեզ ձկնային ռեստորան են հրավիրել, ապա հարկավոր չէ խոզի միս պատվիրել: Եթե այնպիսի ռեստորանում եք, որը հայտնի է իր հիանալի սթեյքերով, ապա միայն աղցան մի պատվիրեք: Փորձեք հասկանալ ռեստորանի առանձնահատկությունը:

#2 Ճիշտ հագնվեք

ռեստ2

Շքեղ ռեստորան գնալիս հիշեք dress-code-ի մասին: Հիմարություն կլինի նման տեղ գնալ սպարտային հագուստով կամ առօրյա հագուստով: Տեղին չի լինի նաև չափազանց շքեղ երեկոյան զգեստը, չէ՞ որ դուք տոնածառ չեք: Դուք երբեք չեք սխալվի, եթե նախընտրությունը տաք դասական հագուստին:

#3 Մի վախեցեք հարցեր տալուց

ռեստ3

Բարձրագույն խոհանոցով ռեստորանների մենյուներում հաճախ հանդիպում են անհասկանալի անուններով ուտեստներ: Նման դեպքերում մի ամաչեք մատուցողին հարցնել, թե ինչ է պարունակում իր մեջ տվյալ ուտեստը, չէ՞ որ կարող է լինել այնպիսի բաղադրիչ, որից դուք ալերգիա ունեք:

#4 Ինչպե՞ս ճիշտ համտեսել գինին

ռեստ4

Ոչ մի բարդ բան չկա, պարզապես շունչ քաշեք և կում արեք: Համտեսելու ընթացքում կարող եք շփվել սեղանակցի հետ, եթե հավանեցիկ կարող եք գլխով անել: Հարկավոր չէ գինին համտեսել թատերական զեղումներով, աչքերը փակելով, ասես ողջ աշխարհը կանգ է առել:

#5 Ինչպե՞ս ճիշտ բռնել գավաթը

ռեստ5

Սա շատ կարևոր նշան է, որը կարող է միանգաից ձեզ մատնել:

ՄԻՇՏ բռնեք գինով գավաթը ոտիկից՝

  • գավաթը կարելի է բռնել 3, 4 կամ 5 մատով;

  • երբեք մի բռնեք գավաթը միայն բութ և ցուցադրական մատերով;

  • գավաթը գլխիկը երբեք ափի մեջ մի առեք;

  • դուրս մի ցցեք ճկույթը կամ այլ ինչ-որ մատ;

  • մի բռնեք գավաթը հենելու համար նախատեսված օղակից:

#6 Թողեք  թեյավճար և հարցրեք գները

ռեստ6

Գին հարցնելն ամոթ չէ, մատուցողը կարող է ձեզ առաջարկել ռեստորանի ֆիրմային ուտեստը կամ էլ օրվա հատուկ առաջարկը, և եթե գնային ասպեկտն իսկապես կարևոր է, ապա մի վարանեք հարցնել: Իսկ այ թեյավճար չթողնելն իսկապես ամոթ է, եթե ռեստորանում հիանալի սպասարկման եք արժանացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել