Life.tert.am-ը գրում է.

«Միսս Արմենիա 2017» մրցույթը շուրջ շարունակում է մնալ վեճերի կիզակետում։ Ինչպես հայտնի է, «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն պահանջում է արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի կիրառումն ու չեղյալ համարել սեպտեմբերի 24-ին նախատեսված մրցույթը։

«Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Արմենիա 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին դատարանը արգելել է  «Միսս Հայաստան» ապրանքանշանի օգտագործումը ցանկացած ձևով։ Մինչև դատի մեկնարկը` հուլիսի 12–ին, Գոհարը փոխել է հիմնադրամի անվանումը` գրանցելով «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը, մրցույթն էլ վերանվանել «Միսս Արմենիա 2017»։ Հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն էլ դատարանին նոր միջնորդություն է ներկայացրել՝ վերանվանված հիմնադրամի նկատմամբ ևս հայցի ապահովում կիրառել։ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է միջնորդությունը` արգելել ով «Միսս Արմենիա» հիմնադրամին ապրանքային նշանի ցանկացած օգտագործում:

Tert.am Life–ը կապ հաստատեց Գոհարի փաստաբան Արայիկ Ղազարյանի հետ։ Վերջինս նշեց, որ մրցույթը կայանալու է, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել