Գոյություն ունեն բազում հոգեբանական թեստեր, որոնք օգնում են բացահայտել սեփական անհատականության նոր գծեր։ Դուք պատրա՞ստ եք անցնել դրանցից մեկը։

Այս պատկերում կա մի քանի լուսանկար։ Դուք պետք է կենտրոնանաք ու ուշադիր նայեք դրան։

Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կենդանի տեսաք առաջինը։
  • Որքա՞ն արագ գտաք մյուս կենդանիներին։
  • Քանի՞ կենդանի գտաք։
  • Ի՞նչ կենդանիներ են դրանք։

Մասնագետները հետազոտություն են անցկացրել ու ապացուցել, որ մարդիկ՝ իրենց բնավորությունից կախված, նախապատվությունը տալիս են որևէ կենդանու։ Հիշեք՝ որ կենդանուն տեսաք առաջինը, ու նայեք նշանակությունը։

Թռչուն

Թռչունները սովորաբար ասոցացվում են խաղաղության ու հույսի հետ։ Եթե առաջինը ծիտիկին եք նկատել, ուրեմն՝ Դուք շատ մաքուր հոգի ունեք։ Դուք այնպիսի մարդ եք, ով ամեն գնով փորձում է խուսափել կոնֆլիկտներից, մյուսների հասցեին վատ բաներ չի ասում ու բացասական էմոցիաներ չի փոխանցում շրջապատող մարդկանց։ Սակայն սա կարող է դառնալ խնդիր՝ Ձեզ դարձնելով խոցելի։

Թիթեռ

Բոլոր մշակույթներում թիթեռը եղել է էվոլուցիայի ու կերպարանափոխման ունիվերսալ խորհրդանիշ։ Դա նշանակում է, որ Դուք փորձում եք հաճույք ստանալ կյանքի փոքրիկ ուրախություններից։ Դուք շատ բան եք ուզում փորձել։ Լուրջ անախորժությունների մեջ չընկնելու համար չարժե անցնել սահմանը՝ հաճույքների ետևից գնալիս։

Արծիվ

Այս թռչունը համարվում է ազատ հոգու կատարելության խորհրդանիշ։ Եթե առաջինը նկատել եք հենց արծվին, ուրեմն՝ Դուք ունեք վեհ նպատակներ։ Երբեմն մարդկանց թվում է, թե Դուք Ձեզ գոռոզ եք պահում։ Վեհ նպատակները, իհարկե, լավ են, սակայն պետք չէ սավառնել ամպերում։

Շուն

Սա մարդկանց մեծամասնության սիրելի կենդանին է։ Շատերը երազում են շուն ունենալու մասին. չէ՞ որ նրանք ընկերասեր ու հավատարիմ արարածներ են։ Շունը պատրաստ է զոհողությունների գնալ իր տիրոջ համար։ Քանի որ Դուք հեշտ եք վստահում մարդկանց, Դուք կարող եք միամիտ թվալ ու ընկնել տհաճ իրավիճակների մեջ։ Հիշեք՝ ժամանակ առ ժամանակ պետք է լինել մի փոքր ավելի կոպիտ ու անկախ։

Գայլ

Չնայած այս կենդանիները սիրում են մենակությունը, սա չի խանգարում նրանց ոհմակի մաս կազմել։ Սա նշանակում է, որ Դուք ընտանիքի ու ընկերների կարիքն ունեք։ Բայց սա դեռ ամենը չէ։ Դժվար պահերին Դուք կարողանում եք պատասխանատվությունը Ձեզ վրա վեևցնել ու միայնակ լուծել խնդիրները։ Բայց միևնույն ժամանակ Ձեզ համար կարևոր է մտերիմ մարդկանց բարեկեցությունը։

Աղոթարար

Շատ մշակույթներում աղոթարարը համարվում է սուրբ միջատ։ Այն բացարձակապես անվտանգ է մարդու համար։ Ձեզ համար շատ կարևոր է հարգանքն ու շփումը։ Մյուս կողմից՝ Դուք առաջնայնությունը տալիս եք անձնական կյանքին։ Դուք շատ խելացի եք ու զգուշավոր՝ նպատակներին հասնելու ճանապարհին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել