Tert.am-ը գրում է.

Հարութ Սասունյան 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարները հերթական անգամ հակադրվեցին իրենք իրենց՝ հայտարարելով, որ ոչ միայն համաձայն են գովազդել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը, այլև առաջարկեցին դա անել անվճար....

Այս ընթացքում «Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ և որքան էլ զարմանալի է, ընդդեմ իրենց բիզնես շահերի՝ անզգա վերաբերմունք դրսևորելով իրենց հիմնական գնորդների՝ տեղի մեծաթիվ հայ բնակչության նկատմամբ:

Ամեն ինչ սկսվեց երկու շաբաթ առաջ, երբ «Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին մերժեց տարածք տրամադրել գովազդային պաստառի համար՝ Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն անվանելով «խիստ քաղաքականացված»: Երբ պատշաճ բացատրություն ստանալու համար ես դիմեցի «Ամերիկանային», առևտրի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսն ինձ ասաց. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին Հարավային Կալիֆորնիայի ամբողջ տարածքում»: Իմ այն հարցին, թե ինչու վավերագրական ֆիլմը չի համապատասխանում «Ամերիկանայի» գովազդային չափանիշներին, երեք օր անց Էմիլի Դևիսն պատասխանեց՝ «Ամերիկանան» լրացնելու ոչինչ չունի...

Տեղի հայ համայնքի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի ճնշման ներքո, «Ամերիկանայի» գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին փոխեց գործի ընթացքը և հաշտեցման նամակ հղեց Հայ Դատի հանձնախմբին՝ հույսեր թողնելով, որ խնդիրը լուծում կստանա Գլենդելի քաղաքային խորհրդի և վավերագրական ֆիլմի արտադրողների հետ հանդիպումից հետո, սակայն հրաժարվեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ:

Մի քանի օր անց Ջեկի Լևին ավելի կոշտ նամակ հղեց վավերագրական ֆիլմի արտադրողներին, ևս մեկ անգամ հայտարարելով, որ «Ամերիկանան» մերժում է հայցվող գովազդը, քանի որ առևտրի կենտրոնը այն մարդկանց համար է «որոնք կարող են հավաքվել միասին և վայելել.... այդ պատճառով մենք քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներն արգելող քաղաքականություն ենք հաստատել....»: Այնուհետև նա առաջարկեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ և ցանկություն հայտնեց «վերահաստատել մեր վաղեմի աջակցությունը հայ համայնքին....», որը բացարձակ սուտ է: «Ամերիկանան» բազմիցս հակահայ դիրքորոշում է դրսևորել, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, երբ երեք տարի առաջ արգելեց ցեղասպանության թեմայով վերնաշապիկների վաճառքը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել