Ինչպես և կանխատեսել էի, սպասվում է Սարգսյան-Պուտին հանդիպումը։

Մի քանի ուշագրավ հանգամանք։
Բնական է, որ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է Արցախյան հիմնախնդիրը։ Սրա մասին խոսել եմ մոտ երկու շաբաթ առաջ։ 
Ակնհայտ է, որ խոսվելու է ԵԱՏՄ-ի թեմայով։ Կարծում եմ, եթե թեման իրոք կա, ապա Թուրքիա-ԵԱՏՄ հնարավոր համագործակցության մասին Պուտինը հարցնելու է Սարգսյանի դիրքորոշումը։ Չեմ բացառում, որ Պուտինն ու Էրդողանը խոսել են այդ թեմայով։ Նկատեմ, որ Պուտինը երբեք ոչ մի այլ պաշտոնյաի հետ այդքան ակտիվ հեռախոսակապի մեջ չի եղել, որքան Էրդողանի։ Չեմ բացառում, որ օրեր անց կրկին Մոսկվա-Անկարա հեռախոսազանգ կլինի։ 
Չնայած դրան, հանդիպման մեխը իհարկե լինելու է Արցախի թեման։ Կարծում եմ կրկին կխոսվի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունների մասին, որոնք Ադրբեջանը դեռևս չի կատարել։ Ի դեպ ռուսական կողմը պարիտետ պահելու հարցում այնքան է խորացել, որ Սարգսյան-Պուտին հանդիպումն էլ է Սոչիում կազմակերպում՝ Պուտին-Ալիև օրինակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել