168.am-ը գրում է․

Բաղադրիչներ

Խմորի համար
1. Ձու – 2 հատ
2. Չամիչ – 250 գ
3. Շաքարավազ – 150 գ
4. Կաթ – 180 մլ
5. Ալյուր – 200 գ
6. Աղ – 1 պտղունց
7. Վանիլին

Կրեմի համար
1. Թթվասեր (30 տոկոս յուղայնություն) – 700-800 գ
2. Կարագ – 180 գ
3. Շաքարի փոշի – 150 գ
4. Վանիլին – 2-3 թ/գ

Լրացուցիչ
1. Լիկյոր – 2-3 ճ/գ
2. Դառը շոկոլադ – 100 գ
3. Հատապտուղ (հաղարջ, ազնվամորի)

Պատրաստման եղանակը

1. Չամիչը թրջել եռացրած ջրում 30 րոպե, իսկ հետո մանրացնել բլենդերի օգնությամբ: Ձվերը բաժանել սպիտակուցի և դեղնուցի: Սպիտակուցները հարել մեկ պտղունց աղի հետ՝ մինչև փափուկ զանգված դառնալը, և կամաց-կամաց ավելացնել շաքարավազը (100 գ), շարունակել հարել՝ մինչև պինդ զանգված դառնալը: Դեղնուցները հարել մնացած շաքարավազի և վանիլինի հետ՝ մինչև սպիտակելը:

2. Չամիչի խյուսը խառնել հարած դեղնուցների, կաթի և հանգցրած սոդայի հետ: Փխրեցուցիչը խառնել այլուրի հետ: Խառնուրդին ավելացնել ալյուրը և լավ խառնել: Ավելացնել սպիտակուցի մեկ քառորդը, խառնել, իսկ հետո զգուշորեն խառնել մնացած սպիտակուցը՝ մինչև փարթամ զանգված ստանալը:

3. Խմորը բաժանել 3 մասի և 15-20 րոպե թխել 24-26 սմ կաղապարում՝ նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխվելուց հետո շերտերը սառեցնել և վրան լիկյոր քսել:

4. Կրեմի համար կարագը հարել շաքարի փոշու և վանիլինի հետ: Թթվասերն ավելացնել հարած կարագին և շարունակել հարելը:

5. Կրեմը բաժանել 3 մասի, դրանցով պատել տորթի շերտերը և կողերը և 1 ժամ դնել սառնարանը: Սառեցրած շոկոլադը քերել մանր քերիչով և տորթն ամբողջությամբ պատել դրանով: Մատուցելուց առաջ զարդարել հատապուղներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել